«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օր առաջին

Այսօր ուսուցիչ ճամբարականներով հանդիպեցինք Արևելյան դպրոցում, ծանոթացանք։ Անահիտ Հարությունյանը ներկայացրեց օրվա և շաբաթվա անելիքները (աշխատանքային կարճ դադարների արանքում էլ պատասխանում էր մեզ հետաքրքրող հարցերին ու պարզաբանում)։
Մարիամ Մնացականյանը ներկայացրեց ծրագիրը։ Քանի որ Վարդավառ տոնն է մոտենում, մեր ծրագիրն էլ տոնին էր վերաբերում։ Զրուցեցինք՝ ինչպես կարելի է տոնին նախապատրաստվել, իրագործել ու ամփոփել կրթահամալիրի  ամառային պարտեզներում, երգեցինք ու պարեցինք։ Հայկուհի Հովհաննիսյանի հետ էլ մի լավ մարզվեցինք։ Ինձ համար նոր ու հետաքրքիր վարժություններ ու շարժախաղեր բացահայտեցի ու սովորեցի։ Շատ հավես մարզական պարապմունք էր։ Մարզական պարապմունքից հետո հանդիպեցինք  Առնոլդ Միքայելյանի հետ։ Ծանոթացանք շախմատի հիմնական կանոններին, ֆիգուրների քայլերին, միավորներին ու անցանք խաղի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s