Մենք ու կավը

Քանդակագործության փառատոնի շրջանակում Վանեսսա և Պատրիսիա Գաբրիելյանները ստեղծել են իրենց քանդակները: Նրանք դիտել են «Սասնա Ծռեր. Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը,  այնուհետև քննարկել են և աշխատել կավով:

Հանդիպումները շարունակվում են

Հուլիսի 26-ին մեզ միացան Արսեն և Դավիթ Մուրադյանները՝ մասնակցելու Քանդակագործության փառատոնին:Ուրախ ու ջերմ հանդիպում էր. իրար շատ էինք կարոտել:
Քոլեջում մեզ ջերմաչափեցին, գրանցեցին: Մեր ձեռքերը ախտահանեցինք ու միացանք ստեղծագործող-աշխատող խմբին: Հավեսով աշխատեցինք ու ստեղծեցինք մեր քանդակները:

Սպասված հանդիպում

Այսօր էլ հանդիպեցինք Լևոն Մադոյանի հետ: Ջերմ զրուցելով քայլեցինք Քոլեջ մասնակցելու քանդակագործության փառատոնին: Ջերմաչափումից, գրանցումից ու ձեռքերի ախտահանումից հետո անցանք գործի: Լևոնն առաջին անգամ փորձեց բաժակ պատրաստել ու շատ լավ ստացվեց: Հաջորդ անգամ բաժակը կներկենք:

This slideshow requires JavaScript.

Ջերմ ու կարոտած հանդիպում

Այսօր Արևելյան դպրոցի մոտ հանդիպեցինք Ռոբերտ և Սառա Միրումյաններին ու մայրիկին, որպեսզի միասին մասնակցեինք Քանդակագործության փառատոնին: Իհարկե անվտանգության կանոններից ելնելով՝ իրար ողջունեցինք ժպիտով ու ուրախությունից փայլող աչուկներով: Քայլքով բարձրացանք Քոլեջ, որտեղ ջերմաչափում անցանք, գրանցվեցինք, ախտահանեցինք ձեռքերը:

Շարունակել կարդալ “Ջերմ ու կարոտած հանդիպում”

Քանդակագործության փառատոն. Հանդիպում դպրոցում

Սիրելի սովորողներ, հարգելի ծնողներ

Առաջարկում եմ հունիսի 23-ին, 25-ին, 26-ին փոքր խմբերով /3-4 սովորող/ հանդիպել ֆիզիկական միջավայրում և մասնակցել քանդակագործության փառատոնին:

Խնդրում եմ դիտել «Սասնա Ծռեր. Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը: Որոշել, թե ինչ քանդակ եք ստեղծելու: Կարող եք գծագրական մատիտով նկարել, որպեսզի նկարից օգտվելով կերտեք ձեր քանդակը:

1-ին հանդիպում՝ հունիսի 23-ին, ժամը 10:15

10:15 հանդիպում Արևելյան դպրոցի մուտքի մոտ

10:25 քայլք դեպի Քոլեջ

10:30-11:30 աշխատանք կավով

11:30 ավարտ

Մասնակիցը պետք է ունենա՝

  • դիմակ
  • գլխարկ
  • ուսապարկ
  • թաց և չոր անձեռոցիկ
  • շշով ջուր

2-րդ հանդիպում՝ հունիսի 25-ին, ժամը 10:15,  նույն տեղում
3-րդ հանդիպում՝ հունիսի 26-ին, ժամը 10:15, նույն տեղում

 Հ.Գ.
Խնդրում եմ նախապես տեղեկացնել, թե որ օրն եք ցանկանում մասնակցել:
Իմ էլեկտրոնային հասցեն է՝ n.tovmasyan@mskh.am:

Սիրով կսպասեմ ձեր արձագանքին:

Ես կարողանում եմ … Գաբրիելա Գրիգորյան

Ես կարողանում եմ նկարել

Ես կարողանում եմ արտասանել

Շարունակել կարդալ “Ես կարողանում եմ … Գաբրիելա Գրիգորյան”

Ես կարողանում եմ … Սվետլանա Չախալյան

Ես կարողանում եմ նկարել

«Գույների հրավառություն» մեդիաայբբենարան

Շարունակել կարդալ “Ես կարողանում եմ … Սվետլանա Չախալյան”

Ես կարողանում եմ … Ալեքսանդր Հովհաննիսյան

Ես կարողանում եմ խնամել իմ միջավայրը

Իմ կարդացած գիրքը

Շարունակել կարդալ “Ես կարողանում եմ … Ալեքսանդր Հովհաննիսյան”

Ես կարողանում եմ … Նարե Հարությունյան

Ես կարողանում եմ խնամել իմ միջավայրը

Ես կարողանում եմ տեխնոլոգիական աշխատանքներ կատարել

Շարունակել կարդալ “Ես կարողանում եմ … Նարե Հարությունյան”

Design a site like this with WordPress.com
Get started