Ինչի՞ համար են ծաղիկները:

Ծաղիկները նրա համար են, որպեսզի գեղեցկացնեն մեր երկիրը:
Ռաֆայել Գասպարյան

 

Ծաղիկները նրա համար են, որ մարդիկ առանց մեղրի չմնա:
Վանեսսա Գաբրիելյան

Ծաղիկները նրա համար են, որպեսզի մեղուները նրանց փոշին հավաքեն և մեղր սարքեն, իսկ մենք ուտենք: Նրանք շատ լավ հոտ ունեն և գեղեցկացնում են մեր բնությունը:
Ռոբերտ Միրումյան

Ծաղիկները տալիս են թթվածին, նեկտար և անուշ բույր:
Մարտին Սիմոնյան

Ծաղիկները մայրիկներին նվիրելու համար են:
Եվա Ավագյան

Ծաղիները նրա համար են, որ քաղաքը գեղեցիկ լինի: Եվ մենք ծաղկեփունջ պատրաստենք և նվիրենք մեր մայրիկներին, որ մեր մայրիկները ուրախանան:
Արսեն Մուրադյան

Ծաղիկները բնության, օդի, շնչելու, գեղեցկության, նվիրելու, տնկելու համար են:
Դավիթ Քոչարյան

Ծաղիկների նեկտարից մեղուները մեղր են պատրաստում, որը օգտակար է: Նրանք նաև մաքրում են օդը և գեղեցկացնում շրջապատը:
Լևոն Մադոյան

 

Հեղինակ՝ nellytovmasyan

Ողջույն, իմ բլոգի այցելու: Դու այցելել ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող Նելլի Թովմասյանի բլոգ:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started