Ես կարողանում եմ … Ռոբերտ Միրումյան

Ես կարողանում եմ երգել

Ես կարողանում եմ արտասանել

Շարունակել կարդալ “Ես կարողանում եմ … Ռոբերտ Միրումյան”

Ինչուիկ սեբաստացիներ


Ինչուիկ սեբաստացիները հարցեր են տալիս վարդին, ձնծաղկին, արևին  և այն ամենին, ինչին ցանկանում են:

 

Ա´յ վարդ, դու ինչո՞ւ ես այդքան փշոտ:
Ա´յ ձնծաղիկ, դու ինչո՞ւ ես միայն ձմռանը աճում:
Ա´յ արև, դու ինչո՞ւ ես այդքան տաք:
Ա´յ ձյուն, ինչո՞ւ ես դու այդքան սառը:
Ռոբերտ Միրումյան

Ա´յ վարդ, ինչո՞ւ ես դու այդքան գեղեցիկ:
Ա´յ ձնծաղիկ, դու չե՞ս մրսում ձյան տակ:
Ա´յ արև, ինչո՞ւ ես դու այդքան պայծառ:
Ա՛յ խոտ, ինչո՞ւ ես դու այդքան կանաչ:
Ռաֆայել Գասպարյան

Ա´յ վարդ, մանուշակը ավելի երկար մարմին ունի՞ :
Ա´յ ձնծաղիկ, ավելի շուտ դու ես դուրս գալիս քո տնակից թե՞ մանուշակը:
Ա´յ արև,դու ավելի շատ ծառերին ես օգուտ տալիս թե՞ մի ամբողջ բնությանը:
Ա´յ մանուշակ ծաղիկները քեզ սիրում են թե՞ չէ :
Վանեսսա Գաբրիելյան

Ա´յ վարդ, ինչի˚ համար են քո փշերը:
Ա´յ ձնծաղիկ, ինչի˚ համար ես այդքան շուտ արթնանում:
Ա´յ արև, ինչո՞ւ ես այդքան տաք:
Ա´յ լուսին, ինչո՞ւ ես այդքան կլոր ու գեղեցիկ:
Եվա Ավագյան

Ա´յ վարդ, դու ի՞նչ ես սիրում:
Ա´յ ձնծաղիկ, ինչո՞ւ ես այդքան փոքր ու գեղեցիկ:
Ա´յ արև, դու ինչո՞ւ ես այդքան լուսավոր:
Ա´յ ամպ, դու ինչո՞ւ ես այդքան սպիտակ:
Լևոն Մադոյան

Ա´յ վարդ, ինչո՞ւ ես այդքան գեղեցիկ, բայց փշոտ:
Ա´յ ձնծաղիկ, ինչո՞ւ ես այդքան փոքրիկ:
Ա´յ արև, ինչո՞ւ ես այդքան մեծ և կլոր գնդակի նման:
Ա´յ ծիածան, ինչո՞ւ ես այդքան գեղեցիկ և երևում ես միայն անձրևից հետո:
Արսեն Մուրադյան

Ա´յ վարդ, ինչո՞ւ ես փշոտ:
Ա´յ ձնծաղիկ, ինչո՞ւ այլ գույներ չունես:
Ա´յ արև, ինչո՞ւ ես թաքնվել:
Ա´յ ամառ, ինչո՞ւ չես գալիս:
Մարտին Սիմոնյան

 

Անպոչ ձկնիկ

Կար-չկար մի անպոչ ձկնիկ։ Նա ապրում էր լճակում։ Մի օր ձկնիկը ընկերանում է մի փոքր աղջնակի հետ։ Նրանք միասին շատ հետաքրքիր օրեր են անցկացնում։

Շուտով մոտենում է ձկնիկի ծնունդը, և աղջիկը չգիտեր՝ ի՞նչ նվիրի իր լավ ընկերոջը, որ նրան շատ դուր գա։ Երկար մտածելուց հետո նա հասկացավ, թե ինչ նվիրի։

Եկավ ծննդյան օրը։ Աղջիկը, ուրախ թռչկոտելով, գնաց դեպի լիճը, նրա ձերքերի մեջ մի տուփ էր՝ կարմիր թղթի մեջ փաթաթված։

-Բարև ձկնիկ,- ասաց աղջիկը և մեկնեց նվերը ձկնիկին։

-Սա ի՞նչ է,- հարցրեց ձկնիկը։

— Քո ծննդյան նվերը, դե շուտ բացիր։

Ձկնիկը ուրախ բացեց տուփը։ Աղջիկը ձկնիկի համար պոչուկ էր պատրաստել։

-Շնորհակալ եմ շատ, սա ամենաթանկ նվերն է ինձ համար։

Ձկնիկը շատ էր ուրախացել: Նա արագ -արագ լողում էր լճի այս ափից մյուս ափը: Դա ամենագեղեցիկ օրն էր նրա կյանքում։

Ինչի՞ համար են ծաղիկները:

Ծաղիկները նրա համար են, որպեսզի գեղեցկացնեն մեր երկիրը:
Ռաֆայել Գասպարյան

 

Ծաղիկները նրա համար են, որ մարդիկ առանց մեղրի չմնա:
Վանեսսա Գաբրիելյան

Ծաղիկները նրա համար են, որպեսզի մեղուները նրանց փոշին հավաքեն և մեղր սարքեն, իսկ մենք ուտենք: Նրանք շատ լավ հոտ ունեն և գեղեցկացնում են մեր բնությունը:
Ռոբերտ Միրումյան

Ծաղիկները տալիս են թթվածին, նեկտար և անուշ բույր:
Մարտին Սիմոնյան

Ծաղիկները մայրիկներին նվիրելու համար են:
Եվա Ավագյան

Ծաղիները նրա համար են, որ քաղաքը գեղեցիկ լինի: Եվ մենք ծաղկեփունջ պատրաստենք և նվիրենք մեր մայրիկներին, որ մեր մայրիկները ուրախանան:
Արսեն Մուրադյան

Ծաղիկները բնության, օդի, շնչելու, գեղեցկության, նվիրելու, տնկելու համար են:
Դավիթ Քոչարյան

Ծաղիկների նեկտարից մեղուները մեղր են պատրաստում, որը օգտակար է: Նրանք նաև մաքրում են օդը և գեղեցկացնում շրջապատը:
Լևոն Մադոյան

 

Կոնֆետի թուղթը

Կար-չկար մի երեխա կար: Մի օր այս երեխան խաղում էր պատշգամբում: Հայրիկը նրան մի կոնֆետ տվեց: Երեխան կոնֆետը կերավ ու մտավ տուն, իսկ կոնֆետի թուղթը թողեց պատշգամբում: Հանկարծ դրսում քամի բարձրացավ: Թուղթը միացավ քամուն ու բարձրացավ օդ: Նա օդում այնքան պտտվեց, մինչև հոգնեց: Հեռվում նկատեց ծերուկի պարկը և թռավ նրա մեջ:

Design a site like this with WordPress.com
Get started